Փրկարարի օրվա կապակցությամբ Լոռու փրկարարական վարչությունում անցկացված միջոցառմանը նախարար Ֆելիքս Ցալակյաի կողմից պարգևատրվել են նաև Թումանյանի հրշեջ փրկարարները: Նախարարը վաղաժամկետ փոխգնդապետի կոչում է շնորհել Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Արմեն Բարսեղյանին: Հուլիսի 29-ին Թումանյան կայարանում բռնկված մեծ հրդեհի մարման ժամանակ կատարած մեծ աշխատանքի համար փրկարար Գևորգ Երիցյանն էլ պարգևատրվել է Լավագույն փրկարար մեդալով, իսկ Արթուր Էվոյանն արժանացել է պատվոգրի և դրամական պարգևի:
2019-09-11