«Առանց Արցախ չկա Հայաստան». քայլերթ Վանաձորում

«Առանց Արցախ չկա Հայաստան», «Գոյության պայքար» և այլ գրություններով պաստառներ ու վեր պարզած Ացախի դրոշներ։ Վանաձորում մի խումբ երիտասարդներ ակցիա են կազմակերպել՝ ի պաշտպանություն Արցախի։ Նրանք Արցախ պուրակից շարժվեցին դեպի Համերաշխության պուրակ, որտեղ 44-օրյա պատերազմում նահատակված վանաձորցիների լուսանկարներով հուշատախտակ է տեղադրված։ Այստեղ մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհվածների հիշատակը, ապա աղոթք բարձրացրին և վերադարձան Արցախ պուրակ։…

Սահմանամերձ Կոթիում մարդիկ մտահոգ են

Տավուշի մարզի Կոթի գյուղում մարդիկ հեշտ բնավորություն չունեն, ինչպես իրենց սարերը: Վերջին օրերին էլ գյուղամիջում հավաքվածների խոսակցության միակ թեման պատերազմն է, երկրի ծանր իրավիճակը, իսկ յուրաքանչյուրի երազանքը՝ ինչպես հասնել այդքան անիրականալի թվացող խաղաղության: «Անկյուն+3» ՀԸ լրագրող Մանանա Վարոսյանն է եղել Կոթիում և զրուցել նրանց հետ պատերազմի ու խաղաղության մասին։

Բարեկամավան

Բարեկամավանում խաղաղ է: Ադրբեջանական սահմանից մի կիլոմետր հեռու ու հակառակորդի երեք գյուղերով շրջապատված հայկական փոքրիկ գյուղում կրակոցներ վաղուց չեն լսել, բայց ոչ վաղ անցյալի կրակոցների հետքերը դեռ տան պատերին են: Յուրիկ Չիթչյանը «Էս ասկոլկեքի տեղերն են, տեսնում ե՞ս։ Էս էլ արաղի բոչկեն ա, հլա տես էս ինչ ա արել», – թշնամու կրակոցի՝ դեռ տասնամյակներ առաջ…

Թշնամին շարունակում է հրետակոծել

Ստեփանակերտի հարակից տարածքներից ադրբեջանական զինուժը, խախտելով գրադադարի մասին պայմանավորվածությունը, կրակում է հրաձգային տարբեր զինատեսակներից: Կրակոցները լսելի են նաև մայրաքաղաքի կենտրոնում։ Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ ոստիկանությունը և հորդորում քաղաքացիներին մնալ ապաստարաններում՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ «Միջադեպի մասին տեղեկացրել ենք ռուս խաղաղապահների հրամանատարությանը անհապաղ միջոցներ ձեռնարկելու պահանջով», – նշված է հաղորդագրության մեջ:

Արցախցիները մեկնել են Բաքվի հետ բանակցությունների․ ո՞վ է գլխավորում այն

Hraparak.am-ը գրում է․ Այսօր Եվլախում կկայանա Բաքվի և Ստփանակերտի ներկայացուցիչների հանդիպումը։ Այսօրվա հանդիպմանն Արցախի պատվիրակությունը կներկայացնի ԼՂ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի եղբայրը՝ Արթուր Հարությունյանը։ Պատվիրակությունն արդեն անցել է Աղդամի (Ակնա) շրջանով և շարժվում է դեպի Եվլախ, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Հիշեցնենք, որ ռուս խաղաղապահների միջնորդությամբ Արցախում հրադադարի մասին Ստեփանակերտի և Բաքվի միջև ձեռք բերված հայտարարությանը…

Կոթիում անհանգիստ են (տեսանյութ)

Տավուշ մարզի սահմանային Կոթի գյուղում արտաքուստ ամեն ինչ հանգիստ է, աշխատում է դպրոցը։ Սակայն լարվածություն այնուամենայնիվ կա, և գյուղի բնակիչները չեն բացառում, որ ինչ-ինչ սահմանային միջադեպեր կլինեն նաև իրենց ուղղությամբ։ Մանանա Վարոսյանի հարցերին պատասխանել է Աստղիկ Սեփխանյանը։ Տեսանյութն՝ առաջիկայում։

Բարեկամավանում աղոթում են սահմանի համար (տեսանյութ)

Բարեկամավանցի այս կինը պինդ կանգանած է Տավուշի սահմանին։ Ապրում էր Ռուսաստանի Դաշնությունում, սակայն անհանգիստ էր ու տեղը չէր գտնում․ գյուղի եկեղեցու բանալին գրպանում էր ու կանչում էր տուն։ Ամեն օր աղոթում է։ Ասում է՝ աղոթքն է պահում իրեն ու հայրենի գյուղը։ «Անկյուն+3» ՀԸ թղթակիցներն այս պահին աշխատում են Տավուշի մարզի սահմանային գյուղերում, որտեղից մանրամասներ կներկայացնենք…

Փորձում են դուրս գալ Ստեփանակերտից

Ստեփանակերտում որոշ ընտանիքներ տարհանվելու նպատակով սեփական նախաձեռնությամբ ճանապարհվել են դեպի օդանավակայան՝  Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման վայր՝ ակնկալելով խաղաղապահների աջակցությունը։ Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից և հորդորում պահպանել անվտանգության կանոնները՝ մնալով ապաստարաններում: «Տարհանման անհրաժեշտության դեպքում Ստեփանակերտի քաղաքապետարանը հանդես կգա հավելյալ տեղեկատվությամբ», – ասված է հաղորդագրության մեջ։