2018 թվականին Ալավերդու համայնքապետարանը 3,5 մլն դրամ ներդրումով քաղաքի տարբեր հատվածներում 16 տեսախցիկներ էր տեղադրել՝ քաղաքացիների կողմից ոչ սահմանված վայրերում աղբ թափելու դեպքերը հայտնաբերելու, այնուհետև կարգազանց անձանց վարչական տույժի ենթարկելու նպատակով։ Մինչև այսօր որևէ քաղաքացի չի տուգանվել։ Իսկ տեսախցիկների մի մասն արդեն վնասված է ու չի աշխատում։ Իսկ համայնքապետարանում դրանց աշխատանքին ու կարգազանց քաղաքացիներին այլևս չեն հետևում։