Արդեն 25 տարի Հագվի գյուղը մանկապարտեզ չունի: 1995-ին գյուղի 2 խմբանի մանկապարտեզը փակվել է, որովհետև գյուղապետարանի սուղ բյուջեով չեն կարողացել հոգալ մանկապարտեզի պահպանության ծախսերը: Այսօր 20 մանկահասակ փոքրիկների ծնողներ սպասում են, թե երբ  գյուղում վերջապես մանկապարտեզ կբացվի: Իսկ Հագվիի վարչական ղեկավարը հույս ունի, որ դպրոցի շենքի վերակառուցումից հետո այնտեղ նախակրթարան կբացվի:

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.