Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումը պարտադիր չի լինելու։ Փետրվարի 4-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Հավանաբար մարտից սկսած արդեն կլինի պատվաստանյութի որոշակի խմբաքանակ՝ էտապներով պատվաստման գործընթացը սկսելու համար։ Մինչև այդ, սակայն, հասարակությունն արդեն քննարկում է պատվաստվել-չպատվաստվելու հարցը։Կարդալ ավելին

Աքորի գյուղի բնակիչ Գրիշա Թամազյանի երեք որդիները Ռուսաստանի Դաշնությունում են ապրում։ Տարիներ առաջ աշխատանք չգտնելով՝ հեռացել են գյուղից։ Իդեպ, Աքորիում գրեթե չկա մի ընտանիք, որի 1-2 անդամը չմեկնի սեզոնային արտագնա աշխատանքի։ Մեկ տարի հարկադիր սպասման մեջ գտնվող աքորեցիները պատրաստվում են նորից ՌԴ մեկնել, բայց առայժմ սպասում են՝ տոմսերն էժանանան։Կարդալ ավելին

Լոռու մարզի Ակներ գյուղում այս տարի 4 հա հող է նախապատրաստվել գարնանացանի համար։ Այստեղ հող մշակելը գյուղացիների համար մի տեսակ անսովոր է, որովհետև 25 տարի շարունակ Ակների հողերը որպես խոտհարք են օգտագործվել։ Ոռոգման ջրի և գյուղտեխնիկայի բացակայության պայմաններում գյուղացիները հող մշակելուց հետ են վարժվել։Կարդալ ավելին