Ալավերդիում վերսկսվել է Սոցիալական ծառայությունների համալիր կենտրոնի շենքի շինարարությունը, որը դադարեցվել էր նախ կորոնավիրուսի համավարակի, ապա՝ պատերազմի պատճառով։ Շինարարությունն իրականացնում է «Գևորգյան և Ներսիսյան» ընկերությունը։ Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնը կառուցվում է պետական բյուջեի և համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ, պատվիրատուն ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է:
2021-01-14