Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Արցախի պաշտպանության բանակն ու Հայաստանի զինված ուժերը պատերազմի առաջին իսկ օրից համառ դիմադրություն են ցույց տալիս թշնամուն: Թիկունքը նույնպես ամուր է, թիկունքում շարունակում են ապրել, արարել՝ քաջարի մեր զինվորների շնորհիվ:Կարդալ ավելին

Հոկտեմբերի 9-ին ժամը 11:00-16:00-ը Ալավերդի քաղաքի Կախոյան, Զորավար Անդրանիկի (Ռուսականի ձոր — Երաժշտական դպրոց հատվածը), Էվոյան, Էնգելս,  Դեբեդ թաղամասերում ու Հաղպատ գյուղում գազամատակարարումը կդադարեցվի՝ ձմռան նախապատրաստական պլանային աշխատանքներով պայմանավորված: Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերության Լոռու ԳԳՄ Թումանյանի տարածքային տեղամասից և հայցում բնակիչների ներողամտությունը՝ պատճառվող անհարմարության համար։ «Գազպրոմ Արմենիա»Կարդալ ավելին

AAB Construction ընկերությունից հայտնում են, որ Մ6 միջպետական ճանապարհի Ալավերդու հատվածում հոկտեմբերի 7-10-ը Երևանյան խճուղի-Երիտասարդական փողոց խաչմերուկը  փակ է լինելու՝ ժայռի քանդման և հողային աշխատանքներով պայմանավորված:Կարդալ ավելին

Արդեն մի քանի օր է՝ Ալավերդու կարի արտադրամասն աշխատում է շուրջօրյա ռեժիմով: Հիմնական պատվերների կատարումն անորոշ ժամկետով հետաձգել ու զինվորների համար հագուստ ու քնապարկ են կարում: Անհրաժեշտ հումքը տրամադրել են բարերարները, իսկ կարող դերձակներն աշխատանքն անում են անհատույց:Կարդալ ավելին

Մարտունիում ադրբեջանական զինուժի թիրախային կրակի տակ հայտնված լրագրողների խմբում է եղել նաև 24news.am-ի լրագրող Սևակ Վարդումյանը։ Լրագրողը պատմում է, որ Արցախից վերադառնալուց օրեր անց էլ կադրերը դիտելիս նա վերապրում է պատերազմն ու այն ամենը, ինչին ականատես է եղել  իր աշխատանքն իրականացնելիս:  Կարդալ ավելին

Օձունի բնակիչ 87-ամյա Էմմա Ճուղուրյանը Արցախյան պատերազմից տասնամյակներ անց կրկին վերապրում է այն ամենը, ինչ զգացել է հարազատ որդուն պատերազմ ճանապարհելիս: Ասում է, որ լավ է հասկանում զինվոր ունեցող մայրերի հոգեվիճակը, բայց հայրենիքն այսօր նրանց կարիքն ունի:Կարդալ ավելին

Հոկտեմբերի 5-ին ժամը 10։30-ից մինչև 15։00-ը Ալավերդի քաղաքի Էվոյան, Զորավար Անդրանիկի (Ռուսականի ձոր — Երաժշտական դպրոց հատվածը), Դեբեդ, Էնգելս, Բաղրամյան, Սանահին կայարան, Մարտի 8-ի և Սանահին-Սարահարթ թաղամասերում գազամատակարարումը կդադարեցվի՝ նոր գազատարի անցկացման աշխատանքներով պայմանավորված։ Նշված ժամերին գազ չի լինի նաև Հաղպատ և Սանահին գյուղերում։ Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա»Կարդալ ավելին