Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը շրջանառությունից հանել է երկու օր առաջ հրապարակած նախագիծը, որով առաջարկվում էր խստացնել արտակարգ դրության ընթացքում դիմակ չկրելու համար նախատեսված տուգանքները։ Այդ նախագծով հանրային բաց տարածքներում դիմակ չդնելու համար քաղաքացիները պետք է տուգանվեին 20 հազար դրամով, իսկ բնակելի տարածք չհանդիսացող փակ տարածքներում, տրանսպորտային միջոցներում ու աշխատավայրում՝Կարդալ ավելին

Ալավերդու Էնգելս թաղամասի զբոսայգին շահագործման հանձնվեց 2015 թվականին։ Այն նորոգվել ու բարեկարգվել է համայնքին տրվող բնապահպանական սուբվենցիաների հաշվին։ Շահագործումից կարճ ժամանակ անց այգու մի հատվածում շինարարություն սկսվեց, որի ընթացքում անհրաժեշտություն եղավ քանդելու զբոսայգու արդեն կառուցված պահակակետը, զուգարանն ու բեմը՝ պայմանով, որ դրանք վերակառուցվելու են այգու մեկ այլ հատվածում։ Մինչև այսօրԿարդալ ավելին

Ալավերդիում սոցիալական ոլորտում ծառայություն իրականացնող մի քանի կառույցներ կենտրոնացած են մեկ շենքում։ Շաբաթվա բոլոր օրերին քաղաքացիների հոսքն այստեղ չի դադարում, ինչն էլ դժվարացնում է համավարակի պայմաններում սահմանված կանոնների պահպանումը։Կարդալ ավելին

Համավարակով պայմանավորված դատարանները նույնպես կիսով չափ հեռավար աշխատանքի են անցել։ Դռնբաց դատական նիստերի ժամանակ, սակայն, խնդիրներ են լինում, եթե կողմերի հարազատներն ուզում են մասնակցել նիստին, ու դատավորը, ներկա իրավիճակից ելնելով, չի թույլատրում։ Սա արդեն մարդու իրավունքների խախտում է, -ասում է փաստաբան Ռոման Կոնինյանը և ավելացնում, որ ավելի ճիշտ է առաջնորդվելԿարդալ ավելին

Մ6 միջպետական մայրուղու շինարարության ծրագրով Ալավերդու Էնգելս թաղամասում բաց հեղեղատար կկառուցվի, որպեսզի անձրևների ժամանակ քաղաքի բարձրադիր հատվածից՝ Սարահարթից հոսող անձրևաջրերը չքանդեն ճանապարհը։ Հեղեղատար չլինելու պատճառով անձրևաջրերը թաղամաս, ապա մայրուղի են լցվում՝ դժվարություն ստեղծելով թե հետիոտնի և թե վարորդների համար։Կարդալ ավելին

Թումանյան խոշորացված համայնքում ավագանու նիստեր չեն անցկացվում․ ավագանու կազմում 3 մարդ է մնացել։ Մնացած 6 անդամները վաղաժամ հրաժարվել են իրենց լիազորություններից։ Հիմնական պատճառը՝ ոչ արդյունավետ աշխատանքն է Տեղական ինքնակառավարման մարմնի կազմում։Կարդալ ավելին

Հուլիսի 7-ին ժամը, 11։00-16։00-ը Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամասում գազ չի լինի։ Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերության Լոռու ԳԳՄ Թումանյանի տարածքային տեղամասից։ Նախատեսվում է պլանային աշխատանքները կազմակերպել այնպես, որ թաղամասի երկու հատվածների գազամատակարարումը  դադարեցվի հաջորդաբար։  Կարդալ ավելին

Ալավերդի քաղաքում պետության և համայնքի ներդրումներով մինչև տարեվերջ հիմնանորոգվելու է 7 բազմաբնակարան շենքի տանիք։ Կառավարության կողմից ծրագրին դրական եզրակացություն է տրվել։ Համայնքապետարանում սպասում են դրա հաստատմանը։Կարդալ ավելին

Գույքահարկի դրույքաչափի փոփոխության դեպքում փոքր համայնքների, ինչպես օրինակ Ալավերդու  դեպքում, սեփական եկամուտների մասով որևէ էական առաջընթաց չի լինի։ Այս կարծիքին են Ալավերդու համայքնապետարանի Եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնում: Հայտնի է, որ մինչեւ 3 մլն դրամ կադաստրային արժեքով բնակարանների, առանձնատների համար գույքահարկ չի գանձվում, իսկ նշված սանդղակից բարձր Ալավերդի խոշորացված համայքնումԿարդալ ավելին

Մ6 մայրուղու հիմնանորոգումն ընդգրկում է Լոռու մարզի 38 կմ ճանապարհահատված: Շինարարությունը ճանապարհի որոշ հատվածներում դանդաղ է ընթանում, որովհետև մայրուղուն հարակից հողատարածքների սեփականտերերի հետ խնդիրներ են առաջացել, ինչի հետաևքնով էլ հաճախ նորից չափագրումներ անելու, նախագիծ փոխելու անհրաժեշտություն է լինում։ Որոշ դեպքերում էլ սեփականատերերը, դժգոհ լինելով փոխհատուցումներից, դիմում են դատարան, ինչն անորոշԿարդալ ավելին