Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և ՈՒԵՖԱ-ի համատեղ ծրագրորվ ֆուտբոլային խաղահրապարակներ են կառուցվելու Հայաստանի մի քանի քաղաքներում ու գյուղական բնակավայրերում։ Քաղաքներից մեկն Ալավերդին է, որը հաջորդ տարի արհեստական խոտածածկույթով խաղադաշտ կունենա։ Այն նախատեսվում է կառուցել Սանահին-Սարահարթ թաղամասում՝ համար 12 դպրոցի հարևանությամբ։Կարդալ ավելին

Հանգստյան օրերից հետո՝ հատկապես շաբաթվա առաջին 1-2 օրերին, բանկերի մոտ հերթերը հաճախ անկառավարելի են դառնում։ Քաղաքացիները կարգը պահպանում են հիմնականում հսկիչների ներկայության պարագայում։ Բայց կան նաև պարտաճանաչ ու կանոններին ինքնակամ հետևող մարդիկ, որոնց համար առողջության պահպանումն առաջնային է։Կարդալ ավելին