Օրեր առաջ «Անկյուն գումարած 3» հեռուստաընկերությունում հյուրընկալվել էր «Դեպի Եվրատեսիլ — 2020» նախագծի մասնակից, մեր հայրենակից Էռնա Թամազյանը: Նա այն 12 մասնակիցներից մեկն է, ում պրոֆեսիոնալ ժյուրին ընտրել է՝ մրցույթին հայտ ներկայացրած 53 հոգուց: Էռնան կատարելու է “Life Faces” երգը, որն, ըստ երգչուհու, հետաքրքիր ու տարբերվող է թե՛ խոսքի և թե՛ երաժշտության առումով: 19-ամյա Էռնա Թամազյանը մեծ ու փոքր շատ բեմերում է եղել, համերգային շրջագայություններով այցելել շուրջ 20 երկիր: Երգչուհու համար հաջորդ սպասված վայրը Ռոտերդամն է, այն երկիրը, ուր անցկացվելու է «Եվրատեսիլ — 2020»-ը: Մինչ այդ, սակայն, հարկավոր է մասնակցել «Դեպի Եվրատեսիլ — 2020» նախագծի եզրափակիչ փուլի քվեարկությանը, որը կկայանա փետրվարի 15-ին, ժամը 22:00-ին՝ Առաջին ալիքի ուղիղ եթերում:

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.