2020 թվականին Ալավերդի համայնքը բնապահպանական սուբվենցիաներ չի ստանա: Հետևաբար նախորդ տարիներին բնապահպանական վճարներով իրականացված ծրագրերի թիվը կնվազի, որոշ ծրագրեր էլ կիրականացվեն համայնքի սեփական միջոցներով: Դրանից բացի՝ 2020 թվականից նվազագույն աշխատավարձի բարձրացմամբ պայմանավորված՝ միայն համայնքապետարանում և ՀՈԱԿ-ներում  նվազագույն աշխատավարձի ավելացումը  գրեթե 60 մլնից ավելի գումար կպահանջի: Չնայած ֆինանսական դժվարություններին՝ կրճատումներ չեն լինի,-խոստանում է համայնքապետը:

Մանրամասն՝ տեսանյութում

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.