Օձուն և Ամոջ բնակավայրերն իրար կապող ճանապարհը հատկապես անձրևային եղանանկներին անանցանելի է դառնում: Վարորդները այս հատվածով խուսափում են երթևեկել, որովհետև ամեն անգամ մեքենայի մեջ որևէ անսարքություն են հայտնաբերում: Շատերն Օձունից Ամոջ կամ հակառ ուղղությամբ գնում են պետական նշանակության ճանապարհով, ինչի արդյունքում ճանապարհը շուրջ 8 կմ-ով երկարում է: Սա էլ վարորդներիԿարդալ ավելին

Կառավարության կողմից տրամադրվող սուբվենցիայով ու Օձունի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ էլ ոռոգման ջրի 1800 մետր երկարությամբ ներքին ցանց կկառուցվի Այգեհատ բնակավայրում ՝ տնամերձ հողատարածքների համար, իսկ Օձունում՝ վարելահողերի: Օձունի փոխհամայնքապետի խոսքով՝ այս ծրագիրն իրականացնելու համար համայնքապետարանը ներդրել է գումարի 35 տոկոսը:Կարդալ ավելին

Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված Թատերական Լոռի և Աբելյանական փառատոնները մոտենում են ավարտին: Եվս մի քանի օր, և պատմություն կդառնան Թումանյանով լցված թատերական այս օրերը: Փառատոնային օրերին 15 թատրոններ 26 ներկայացումներով հանդես եկան Լոռու մարզի Վանաձոր, Ստեփանավան, Ալավերդի, Սպիտակ, Տաշիր քաղաքներում, ինչպես նաեւ՝ Տավուշի մարզի Նոյեմբերյան բնակավայրում։ Հայաստանի թատրոններից բացի միասնականԿարդալ ավելին

Հոկտեմբերի 1-ին, Շնողի երաժշտական դպրոցի հյուրն էր համայնքին բարեկամ դարձած հոլանդացի ընտանիքներից մեկը: Առիթը՝ դպրոցի վերանորոգված դահլիճի բացման արարողությունն էր: Դահլիճի հիմնանորոգումն իրականացվել է հոլանդացի ընտանիքների կողմից հիմնադրված հասարակական կազմակերպության աջակցությամբ: Այս կազմակերպությունն արդեն 10 տարուց ավելի աջակցում է Շնող համայնքին ու նրա բնակիչներին:Կարդալ ավելին

Սեպտեմբերի 30-ին, Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնն Ալավերդու հանդիսատեսին ներկայացավ Պոչատ աղվեսը բեմադրությամբ: Թատերական Լոռի փառատոնի շրջանակում Տիկնիկային թատրոնը մի քանի անգամ արդեն եղել է մեր քաղաքում: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն ասում է, որ իրենք վաղուց են փառատոնի բարեկամը դարձել:Կարդալ ավելին

Ալավերդու համայնքապետարանում այսօր հանրային քննարկում էր կազմակերպվել՝ որոշելու, թե ինչ հնարավոր ծրագրեր կարելի է իրականացնել 2019 թվականի բնապահպանական ծրագրից ունեցած տնտեսումներով: Քննարկմանը ներկա էին ավագանու անդամներ, կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքացիներ:Կարդալ ավելին

Հոկտեմբերի 1-ը Տարեցների միջազգային օրն է: Այս օրը ծերերի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ասոցիացիաներն ամբողջ աշխարհում կազմակերպում են բազմաթիվ միջոցառումներ: Իսկ հասարակական կազմակերպություններն ու հիմնադրամներն իրականացնում են բարեգործական ակցիաներ: Հոկտեմբերի 1-ը որպես տարեցների օր հռչակվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից՝ 1990 թվականին:Կարդալ ավելին

Ալավերդիում և մարզի Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Տաշիր քաղաքներում շարունակվում են Թատերական Լոռի և Աբելյանական փառատոնները, որոնց մասնակցում են 15 թատերախմբեր: Փառատոնների շրջանակում սեպտեմբերի 26-ին  Ալավերդիում էր Աբովյանի դրամատիկական թատրոնը՝ Պոչատ աղվեսը ներկայացմամբ:Կարդալ ավելին

Ալավերդիում և Լոռու մարզի մի քանի քաղաքներում շարունակվում են Թատերական Լոռի և աբելյանական փառատոնները: Հայաստանի տարբեր թատրոնների ներկայացումներին զուգահեռ փառատոնի շրջանակներում նաև ցուցահանդեներ են կազմակերպվում: Ալավերդու մշակույթի կենտրոնի ճեմասրահում բաց է լուսանկարիչ Վահե Աղամյանի լուսանկարների ցուցահանդեսը:Կարդալ ավելին

Թումանյանի տուն-թանգարանի բակը մարդաշատ է: Ամենայն հայոց բանաստեղծի հոբելյանին նվիրված միջոցառումը աշխարհի տարբեր անկյուններից Դսեղ է բերել Թումանյանի 17 ժառանգներին: Թումանյանի տուն-թանգարանի բակը մարդաշատ է:Կարդալ ավելին