Ալավերդու արդյունաբերական անցյալը. Կարի ֆաբրիկա

Ալավերդու արդյունաբերական անցյալը. Կարի ֆաբրիկա

Խորհրդային միության պետական տնտեսական կարևորագույն ծրագրերից մեկը թեթև արդյունաբերության զարգացումն էր: Միության բոլոր հանրապետությունների մեծ և փոքր քաղաքներում ստեղծվում էին արտադրական ձեռնարկություններ: Ալավերդին բացառություն չէր: Մանրամասներն՝ այստեղ

Կարդալ

Ալավերդիում երկաթուղայինները գործադուլ են անում

Ալավերդիում երկաթուղայինները գործադուլ են անում

Երեկվանից՝ հոկտեմբերի 22-ից, հանրապետության բոլոր մեքենավարները գործադուլ են հայտարարել՝պահանջելով աշխատավարձի բարձրացում: Երևանի եւ Գյումրիի իրենց գործընկերներին միացել են նաեւ Սանահինի երկաթուղայինները: «Հարավկովկասյան երկաթուղիներ ընկերության» Սանահին կայարանում մեքենավարները հավաքվել են կառամատույցում: Գնացքներ չկան, պարապուրդ է: Տեսախցիկի առաջ երկաթուղայինները չցանկացան խոսել՝ պատճառաբանելով, որ սա գործընկերներին միանալու քայլ է, ասելիք չունեն: Գյումրի-Սանահին շրջադարձային դեպոյի պետը նույնպես հրաժարվեց մեկնաբանություն տալուց: Մեքենավարներն անորոշությամբ սպասում են՝ հույս ունենալով, որ աշխատանքային պայմանագրերի վերանայում կլինի, ու իրենք կշարունակեն բնականոն աշխատանքը:

Կարդալ

«Արարատ» չելենջին են միացել նաև Ալավերդու փոքրիկները

«Արարատ» չելենջին են միացել նաև Ալավերդու փոքրիկները

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից իրականացվող «Արարատ» չելենջ նախաձեռնությունը մեկնարկել է նաև Ալավերդի քաղաքում, որտեղ Արարատն են պատկերում համայնքի փոքրիկները՝ Հայաստանի Ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղի տնօրեն Ռաֆայել Ջավախյանի օգնությամբ: Երեխաներն Արարատը նկարում են իրենց պատկերացմամբ: Փոքրիկների նկարները հետագայում վաճառվելու են, իսկ գումարն օգտագործվելու է  բարեգործական նպատակներով։

Կարդալ

Շնողում նշվեց համայնքի օրը

Շնողում նշվեց համայնքի օրը

Ամեն տարի Շնողում համայնքի օրը նշվում է հոկտեմբերի 20-ին, որի առիթով Շնողում են հավաքվում պետական այրեր, նաև՝ Հայաստանի տարբեր անկյուններում ապրող շնողեցիներ: Այս տարին նույնպես բացառություն չէր: Համայնքի տոնը շնորհավորելու էին եկել Լոռու մարզպետը, «Թեղուտ» ընկերության գլխավոր տնօրենը, այլ հյուրեր: Օրվա առիթով Շնողի համայնքապետը պարգևատրեց այն մարդկանց, ովքեր ներդորւմ են ունեցել համայնքի զարգացման գործում: Մանրամասները՝ տեսանյութում: 

Կարդալ