Ալավերդու համայնքապետարանում ընդունեցին Ռումինիայից ժամանած պատվիրակությանը

Դեռևս 2017 թվականի սեպտեմբերի 8-ին Ռումինիայի Հարգիտա նահանգի  նահանգային խորհրդի նախագահի և Գեորգենի քաղաքապետի հրավերով հնգօրյա պաշտոնական այցով Հարգիտա նահանգում էր Լոռու մարզի պատվիրակությունը:  Հենց այդ այցի շրջանակում էլ Լոռու մարզի և Հարգիտա նահանգի միջև բազմակողմանի համագործակցության վերաբերյալ երկկողմ համաձայնագիր ստորագրվեց: Համագործակցությունն ու բարեկամությունը շարունակելու հեռանկարով սեպտեմբերի 28-ին Ալավերդիում էր Ռումինիայի Հարգիտա նահանգից ժամանած պատվիրակությունը: Պատվիրակության անդամները հյուրընկալվեցին Ալավերդու համայնքապետարանում: Պատվիրակության կազմում Հարգիտայի նահանգապետի տեղակալն էր, Գեորգենի քաղաքապետը, կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: