Մանե Թանդիլյանը կհանդիպի ալավերդցիների հետ

Սիրելի՛ hայրենակիցներ, տեղեկացնում եմ, որ սույն թվականի սեպտեմբերի 21-ին ժամը 15:00-ին ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքում կատարելու եմ քաղաքացիների ընդունելություն:
Իսկ ժամը 17:00-ին նախատեսվում է հանդիպում «Փրկենք Դեբետը» նախաձեռնության անդամների հետ:
Հանդիպումները տեղի են ունենալու Ալավերդու համայնքապետարանի շենքում:
Հասցե՝ ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
Հանդիպման ընթացքում մարզի բնակիչները կարող են բարձրաձայնել իրենց հուզող խնդիրները, հանդես գալ նոր առաջարկներով և հարցադրումներով:
Պատրաստ եմ քննարկելու մարզի և համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերը և առաջարկները:

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: