Վկայականների հանձնում՝ կարճաժամկետ դասընթացների շրջանավարտներին

Ալավերդու արհեստագործական պետական ուսումնարանում «Զինվորի մայր» բարեգործական կազմակերպության աջակցությամբ կարճաժամկետ ուսուցման ծարգիր է իրականացվում այն երիտասարդների համար, ովքեր զինվորական ծառայությունն անցել են ապրիլյան պատերազմից հետո: Հերթական դասընթացը եռակցման աշխատանքների տեխնոլոգիա մասնագիտության գծով էր, որին մասնակցել են 10 երիտասարդներ: Նրանք իրենց ավարտական վկայականները ստացան սեպտեմբերի 1-ին:

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: