Վահե Աղամյանի լուսանկարների ցուցահանդեսը՝ թատերական փառատոնների շրջանակում

Վահե Աղամյանի լուսանկարների ցուցահանդեսը՝ թատերական փառատոնների շրջանակում

Ալավերդիում և Լոռու մարզի մի քանի քաղաքներում շարունակվում են Թատերական Լոռի և աբելյանական փառատոնները: Հայաստանի տարբեր թատրոնների ներկայացումներին զուգահեռ փառատոնի շրջանակներում նաև ցուցահանդեներ են կազմակերպվում: Ալավերդու մշակույթի կենտրոնի ճեմասրահում բաց է լուսանկարիչ Վահե Աղամյանի լուսանկարների ցուցահանդեսը:

Կարդալ

Թումանյանական օրը Դսեղում էին մեծ բանաստեղծի ժառանգները

Թումանյանական օրը Դսեղում էին մեծ բանաստեղծի ժառանգները

Թումանյանի տուն-թանգարանի բակը մարդաշատ է: Ամենայն հայոց բանաստեղծի հոբելյանին նվիրված միջոցառումը աշխարհի տարբեր անկյուններից Դսեղ է բերել Թումանյանի 17 ժառանգներին: Թումանյանի տուն-թանգարանի բակը մարդաշատ է:

Կարդալ

«Բագրատունյաց ժառանգություն»-ը Լոռի բերդում էր համախմբել հարյուրավոր մարդկանց

«Բագրատունյաց ժառանգություն»-ը Լոռի բերդում էր համախմբել հարյուրավոր մարդկանց

Սեպտեմբերի 29-ին, Բագրատունյաց ժառանգություն խորագրով միջոցառումը Լոռի բերդ քաղաքատեղի պատմամշակութային արգելոցում համախմբել էր հարյուրավոր հայերի և զբոսաշրջիկների: Այս միջոցառման նպատակը միջնադարյան Հայաստանի ավանդույթների ու բարքերի ներկայացումն էր, մշակույթի փառաբանումն ու հանրահռչակումը:

Կարդալ

Հրդեհից տուժած ընտանիքն աջակցության կարիք ունի

Հրդեհից տուժած ընտանիքն աջակցության կարիք ունի

Օձունում ապրող Դոլինյաննների ընտանիքին պատկանող առանձնատունը սեպտեմբերի 24-ին հրդեհվել է: Հրդեհի պատճառը հոսանքի կարճ միացումն է եղել: Ոչինչ չեն կարողացել փրկել: Ընտանիքին պատկանող գույքն ամբողջությամբ այրվել է: Հրդեհից տուժած ընտանիքն այժմ աջակցության կարիք ունի ու սպասում է, թե ով ինչով կարող է օգնել

Կարդալ

Մանկական արվեստի դպրոցի սաները վարպետության դասերի են մասնակցում

Մանկական արվեստի դպրոցի սաները վարպետության դասերի են մասնակցում

Սարահարթի մանկական արվեստի դպրոցում վարպետության դասեր են անցկացնում Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մասնագետները: Նրանց մասնագիտական դիտոաղություններին ու խորհուրդներին ուշի-ուշով հետևում են դպրոցի այն  սաները, ովքեր հետագայում ուսումը շարունակելու են երաժշտության բնագավառում, մասնավորապես՝ կոնսերվատորիայում:

Կարդալ

Պարգևատրվեցին զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները

Պարգևատրվեցին զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները

Սեպտեմբերի 27-ը Զբոսաշրջության միջազգային օրն է: Օրվա առիթով Լոռու մարզի Սմարթ կենտրոնում պարգևատրման արարողություն էր կազմակերպվել՝ ՄԱԿ-ի ինտեգրված զբոսաշրջության զարգացում ծրագրի և Լոռու տուրիզմի զարգացման և հետազոտական կենտրոնի կողմից: Արարողությանը մասնակցում էին մարզի զբոսաշրջության զարգացմանը նպաստող անհատներ ու կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Կարդալ

Ալավերդու համայնքապետարանում ընդունեցին Ռումինիայից ժամանած պատվիրակությանը

Ալավերդու համայնքապետարանում ընդունեցին Ռումինիայից ժամանած պատվիրակությանը

Դեռևս 2017 թվականի սեպտեմբերի 8-ին Ռումինիայի Հարգիտա նահանգի  նահանգային խորհրդի նախագահի և Գեորգենի քաղաքապետի հրավերով հնգօրյա պաշտոնական այցով Հարգիտա նահանգում էր Լոռու մարզի պատվիրակությունը:  Հենց այդ այցի շրջանակում էլ Լոռու մարզի և Հարգիտա նահանգի միջև բազմակողմանի համագործակցության վերաբերյալ երկկողմ համաձայնագիր ստորագրվեց: Համագործակցությունն ու բարեկամությունը շարունակելու հեռանկարով սեպտեմբերի 28-ին Ալավերդիում էր Ռումինիայի Հարգիտա նահանգից ժամանած պատվիրակությունը: Պատվիրակության անդամները հյուրընկալվեցին Ալավերդու համայնքապետարանում: Պատվիրակության կազմում Հարգիտայի նահանգապետի տեղակալն էր, Գեորգենի քաղաքապետը, կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Կարդալ

Ալավերդու պատկերասրահում բացվեց Այրումի նկարչական խմբակի սաների ցուցահանդեսը

Ալավերդու պատկերասրահում բացվեց Այրումի նկարչական խմբակի սաների ցուցահանդեսը

Հայաստանի ազգային պատկերասրահի Ալավերդու մասնաճյուղում ցուցադրված են Մեծ Այրումի նկարչական խմբակի սաների աշխատանքները: Ցուցահանդեսը նվիրված է Հայաստանի անկախության 28-րդ տարեդարձին։ Այրումեցի երեխաների աշխատանքներում գերակշռում են Լոռվա բնապատկերները։

Կարդալ

Անկախության օրվան նվիրված համերգ՝ քաղաքային զբոսայգում

Անկախության օրվան նվիրված համերգ՝ քաղաքային զբոսայգում

Հայաստանը անկախության օրն է տոնում։ Ալավերդու Էնգելս թաղամասի բնակիչները, ավանդույթը չխախտելով, քաղաքային զբոսայգում հերթական տոնական միջոցառումն են կազմակերպել: Այգին մարդաշատ է, տրամադրությունը բարձր է, ամենուր երգ ու պար։

Կարդալ

Թատերական փառատոնների բացումը՝ Վանաձորում

Թատերական փառատոնների բացումը՝ Վանաձորում

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ճեմասրահը բազմամարդ է։ Առիթը՝ Աբելյանական և Թատերական Լոռի փառատոնների բացման արարողությունն է, որին նախորդում է «Թումանյանական աշխարհ» ցուցահանդեսի բացումը։ Նկարներում Լոռին է՝ հայ և օտարազգի նկարիչների աչքերով։ Իսկ ցուցահանդեսն ուղեկցվում է Վանաձորի լարային քառյակի կատարումներով:

Կարդալ
1 2 3 5