Հրդեհից տուժել են երկաթուղու ենթակառուցվածքները

Հուլիսի 29-ի առավոտյան՝ ժամը 04:00-ի սահմաններում, «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության Լոռու մարզի Թումանյան կայարանի հատվածում՝ Բագրատաշենից Գյումրի ուղևորվող վառելիքով բեռնված շարժակազմը դուրս է եկել գծից, ինչի հետեւանքով խոշոր հրդեհ է բռնկվել: Շարժակազմի վագոնների ընդհանուր թիվը 29 է եղել, որից 8-ը բեռնված են եղել վառլիքով: Վագոնները կողաշրջվել ու վառելիքի արտահոսք է եղել: Հրդեհի մարման աշխատանքներին 9 մարտական հաշվարկ է մասնակցել: Տուժել են երկաթուղու ենթակառուցվածքները:

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: