Քաղաքի օրը կնշվի հուլիսի 21-ին

Հուլիսի 21-ին Ալավերդիում կնշվի Քաղաքի օր տոնը: Տաս տարուց ավելի քաղաքի օրը նշվել է հանքագործի և մետալուրգի մասնագիտական օրվա հետ՝ նշանավորելով Ալավերդու արդյունաբերական անցյալն ու ներկան: Այս տարի, սակայն, հաշվի առնելով մետալուրգիական գործարանի աշխատանքի դադարը՝ տոնը մեծ շուքով ու հանդիսավորությամբ չի նշվի: Իսկ համայնքապետարանում խոստանում են քաղաքի մշակութային խմբերի մասնակցությամբ տոնական տրամադրություն ապահովել:

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: