Սանահին կայարանում 18 երեխա մանկապարտեզ չի գնա նաև այս սեպտեմբերին

Ալավերդու նախադպրոցական ուսումնական հաստատություններում ընդունելության շրջան է: Բայց կան մանկապարտեզներ, որտեղ տարբեր տարիքի երեխաների ընդունելու հնարավորություն չունեն: Քաղաքի համար 3 մանկապարտեզն, օրինակ, մեկ խառը խմբով է աշխատում, ընդունում են միայն նախադպրոցական տարիքի՝ 5-6 տարեկան երեխաների: Իսկ ավելի փոքրերը պետք է սպասեն: Մանկապարտեզում կան բոլոր անհրաժեշտ պայմանները՝ նոր խումբ բացելու համար: Համայնքապետարանը, սակայն, դաստիարակի և դայակի՝ նոր հաստիքների  համար չի կարող ֆինանսավորել:

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: