Հավելյալ սնունդ՝ բնապահպանական սուբվենցիայի հաշվին

Օձունի համայնքապետարանը գյուղի 2 մանկապարտեզների երեխաներին լրացուցիչ սննդով ապահովելու նպատակով բնապահպանական սուբվենցիաներից շուրջ 1,6 մլն դրամ է հատկացրել: Այս գումարով սննդակարգում ավելացել է երեխաներին տրվող տավարի և հավի մսի, ինչպես նաև կաթի չափաբաժինը: Բնապահպանական սուբվենցիայով իրականացվող այս ծրագրով թեթևանում է համայնքի բյուջեի բեռը, ինչը հնարավոր է դարձնում երեխաների առօրյա սննդակարգում նաև մրգի և բանջարեղենի չափաբաժնի ավելացմանը:

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: