Մինչեւ 18 տարեկանների հիվանդանոցային բուժումը՝ անվճար

Հիվանդնոցային անվճար բուժումը, որը նախկինում հասանելի էր մինչեւ 7 տարեկան երեխաների համար, այսուհետ հասանելի է մինչեւ 18 տարեկանների համար: Այս ծառայությունը մատուցվում է այն բժշկական կենտրոններում, որոնք ունեն մանկական բուժում իրականացնելու լիցենզիաներ եւ պայմանագրեր նախարարության հետ: Այս մասին հուլիսի 4-ին հայտարարել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Ալավերդու բժշկական կենտրոնում» կարծում են, որ նախարարության կողմից հերթական ակնառու բարեփոխումն առողջապահության ոլորտի  մասնագետներին ազատել է բարդ խնդրից:

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: