Ալավերդիում գործող լողավազան չկա, շուրջ 30 երեխա լողի է հաճախում Վանաձորում

Ալավերդու տարբեր հատվածներում լողավազաններ կան դեռ խորհրդային ժամանակներից: Վերջին տասնամյակներում, սակայն, դրանց մեծ մասը չի գործել: Տարիների ընթացքում ենթակառուցվածքները մաշվել ու անպիտան են դարձել: Հիմա արդեն թե՛ լողավազանների հիմնանորոգումը և թե՛ ենթակառուցվածքների վերականգնումը մեծ ծախսերի հետ է կապված: Սա թերևս միակ պատճառաբանությունն է, որը հաճախ ենք լսում՝ այս խնդիրը բարձրաձայնելու դեպքում: Իսկ քաղաքում լողավազան ունենալու անհրաժեշտություն իսկապես կա: 

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: