Առանց համայնքի մասնակցության մեծ ծրագրեր չեն իրագործվի․ մարզպետ

Կառավարության՝ 2019 թվականի սուբվենցիոն ծրագրին մասնակցում է նաև Ալավերդու համայնքապետարանը, որը մայթերի նորոգման ու ներհամայնքային ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ է ուզում իրականացնել: Սուբվենցիոն ծրագիրը համայնք-պետություն համագործակցության նոր ձևաչափ է, որը ենթադրում է համայնքի կողմից կապիտալ որևէ ծրագիր ներկայացվելու և կառավարության կողմից հաստատվելու դեպքում այդ ծրագրի արժեքի մի մասի համաֆինանսավորում՝ պետական բյուջեի միջոցներից։ Ալավերդու համայնքապետարանի ներկայացրած ծրագիրը պետությունը պատրաստ է ֆինանսավորել, բայց իր բաժին համաֆինանսավորման գումարը համայնքապետարանը չունի:

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: