Ե՞րբ կշահագործվի քաղաքային շուկան

Մեկ ամսից ավելի է՝ ավարտվել են բնապահպանական ծրագրի առողջապահական մասով կառուցված  Ալավերդու շուկայի շինարարական աշխատանքները: Շուկան, սակայն, չի գործում, իսկ Հայպետշին թաղամասում շարունակվում է սննդի ու գյուղմթերքի բացօթյա վաճառքը շատ հաճախ հակասանիտարական պայմաններում: Թե ե՞րբ  կշահագործվի քաղաքային շուկան, ալավերդցիներից շատերին է հետաքրքրում: Իսկ համայնքապետն ասում է՝ շահագործումը չի ուշանա, բայց նաև երկու կարևոր բացթողման մասին է խոսում, այն է՝  տաղավարների կառուցման ու ներսից տանիքի փակման աշխատանքներ նախագծում չեն ներառվել:  Համայնքապետարանում մտադիր են բնապահպանական ծրագրերի արդյունքում տնտեսված միջոցներն ուղղել բացթողումները վերացնելուն: Այստեղ խնդիր է նաև զուգարանի և օդափոխության համակարգի բացակայությունը: Բանն այն է, որ սեպտիկ հորով զուգարան ունենալու համար բացակայում է կոյուղատարը: Իսկ պատուհանները հիմնականում չեն բացվում: Ու չնայած առկա բազմաթիվ խնդիրներին՝ համայնքապետն ասում է, որ շուկան միանշանակ աշխատելու է: Բայց թե ե՞րբ, կրկին ժամկետներ չի նշում:

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: