Սևանն օգնության խիստ կարիք ունի. մասնագետներն ահազանգում են

Սևանը ծաղկել է դեռ 1964 թվականից, սակայնl-zboVcZGcTN դա եղել է փոքր հատվածով։ Այնպիսի մեծ մասշտաբով, ինչպես հիմա է, երբեք չի եղել, ասում է Հանրային խորհրդի էկոլոգիական հանձնաժողովի նախագահ Կարինե Դանիելյանը։ Նա նշում է, որ սա խոսում է Սևանա լճի ճահճացման լուրջ վտանգի մասին։

Այսօր Սևանը աջակցության խիստ կարիք ունի։

Բանախոսի խոսքով՝ Հանրային խորհուրդը դեռ փետրվար ամսին դիմել է Կառավարությանը՝ առաջարկելով այս տարի լրացուցիչ ջրառ չիրականացնել, որովհետև ուսումնասիրությունները ցույց են տվել, որ լրացուցիչ միջամտություններին լիճը բացասաբար է արձագանքում։

Առաջարկվել է նաև զբաղվել ոռոգման ցանցի կորուստներով, քանի որ Սևանից ավելի շատ ջուր ենք կորցնում, քան վերցնում ենք։ Այս ուղղությամբ Կառավարությունը աշխատանքներ անում է, բայց ոչ այն տեմպերով, որը պահանջում է այսօր Սևանի վիճակը։ Սևանը խիստ կարիք ունի աջակցության։ Մենք պետք է հիմա պահանջենք հանձնաժողովներ ստեղծել՝ անկախ փորձագետների և ՀԿ-ների մասնակցությամբ։ Վիճակը խիստ վատացել է, և պետք է լրացուցիչ միջոցներ իրականացնել։ Դրանից հետո կերևա, թե ինչ գործողություն պետք է իրականացնենք:

Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի հիդրոէկոլոգիայի բաժնի վարիչ Լուսինե Համբարյանի կարծիքով՝ Սևանա լճի ծաղկման պատճառ կարող է հանդիսանալ ջերմաստիճանը, սակայն առաջնային պատճառը կենսածին տարրերի առկայությունն է։

Դեռ անցյալ տարի մասնագետները կանխատեսել են, որ այս տարի կգրանցվի Սևանա լճի ծաղկում։ Աշխարհում քաղցրահամ ջրամբարների, բնական լճերի 40 տոկոսի դեպքում նկատվում են ծաղկումներ, բայց եթե ծաղկումը արձանագրվում է ամեն տարի, ապա պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկել։

Մասնագետի կարծիքով՝ այս տեսակի ծաղկումը շատ վատ է անդրադառնում ոչ միայն ջրի, այլև ամբողջ էկոհամակարգի վրա։

Հետազոտությունը թուլ է տվել բացահայտել լճում կուտակված տոքսիներ, թույներ, և նման ջուրը չենք կարող օգտագործել ոռոգման համար։ Նաև պետք է հետազոտել ձկնային պաշարը:

Նրա խոսքով՝ այս մասին ամեն տարի խոսվում է, սակայն գործողություններ չեն ձեռնարկվում։

Ինչ որ քայլ են արել, ոչ մի բան։ Ամեն տարի հավաքվում ենք, ես կրկնվում եմ, և փոփոխություն չի լինի դրանից։ Հիմա բոլորը կենտրոնացել են ցանցավանդակների վրա, որովհետև նախարարը նշել է, որ այնտեղ ֆորսֆորի ավելացում է գրանցվել։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: