Աթանում պայթեցման միջոցով սողանքն իջեցվել է

Հունիսի 25-ին Լոռու մարզի Աթան բնակավայրում սողանքի արհեստական իջեցում իրականացվեց: Աշխատանքները համակարգում էին ՀՀ ԱԻ նախարարության Լոռու մարզային փրկարարական վարչության ստորաբաժանումները: Արդեն 4 տարի Մարց-Աթան ավտոճանապարհին առկա է սողանքի վտանգը: Թումանյանի համայնքապետարանն այս խնդրով դիմել է կառավարություն: Կառավարության որոշմամբ տարածքի հետազոտության, նաև պայթյունի համար շուրջ 25 մլն դրամ է հատկացվել: Հետագայում գումար կտրվի  նաև ճանապարհի շինարարական աշխատանքների համար:

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: