Քաղաքային զբոսայգու տարածքը չի մաքրվում

Վերջին շրջանում Ալավերդու քաղաքային զբոսայգին մարդաշատ է դարձել: Տոնական օրերին այստեղ նաև միջոցառումներ են անցկացվում: Դեռ ամիսներ առաջ քաղաքի մի խումբ ակտիվ երիտասարդներ ձեռնամուխ եղան զբոսայգուն նոր շունչ տալու գործին: Բարեկարգման որոշ աշխատանքներ իրականացնելու գործում աջակցեց նաև համայնքապետարանը, որոշ անհատներ նույնպես երիտասարդներին օգնության ձեռք մեկնեցին՝ շինանյութ ու խաղասարքեր տրամադրելով: Էնգելսի զբոսայգին օր-օրի սիրելի վայր է դառնում հատկապես հարակից թաղամասերի բնակիչների համար: Բայց ասյտեղ անելիքներ դեռ շատ կան, որոնցից մեկն էլ  զբոսայգու տարածքի մաքրությունն է:

 

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: