Ալավերդու աղբավայրում գրեթե ամեն օր հրդեհավտանգ իրավիճակ է

Ալավերդի համայնքին 2018 թվականի համար հատկացված բնապահպանական սուբվենցիաներով նախատեսված էր իրականացնել նաև աղբավայրի լոկալիզացիայի ծրագիր, այսինքն, աղբավայրը պետք է ծածկվեր հողի շերտով, որից հետո նոր միայն շարունակվեր դրա շահագործումը: Մինչև այժմ այդ ծրագիրը չի իրականացվել: Համայնքապետարանը 2 անգամ մրցույթ է հայտարարել, որին մասնակցության հայտ չի ներկայացրել որևէ կազմակերպություն: Իսկ աղբավայրում հատկապես ամռան ամիսներին, բարձր ջերմային ֆոնով պայմանավորված, հրդեհավտանգ իրավիճակներ հաճախ են լինում: Երեկ աղբավայրի տարածքում անգամ Թումանյանի հրշեջ-փրկարարներն են աշխատել:

 

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: