Խոշոր հրդեհ՝ Հաղպատում․այրվել է Հաղպատավանքի վանատունը

This slideshow requires JavaScript.

Այսօր` հունիսի 8-ին,  ժամը 19։00-ի սահմաններում խոշոր հրդեհ է բռնկվել Հաղպատի վանական համալիրի վանատանը։ Ըստ նախնական վարկածի՝ հրդեհը բռնկվել է հոսանքի կարճ միացման պատճառով ու արագ տարածվել: Հրեդհի մարման աշխատանքներին ԱԻՆ Թումանյանի հրշեջ-փրկարարական  ջոկատից բացի մասնակցել է ողջ գյուղը՝ փորձելով փրկել վանատան գույքը, արժեքավոր գրականությունն ու այն ամենն, ինչը հնարավոր է հանել շենքից։ Դեպքի վայրում աշխատել է 4 մարտական հաշվարկ։ Բոլոր ուժերը մոբիլիզացվել են՝ փրկելու համար վանատան հարակից շինությունները։ Մոտ երկու ժամ տեւած հրդեհաշիջման աշխատանքների արդյունքում հրշեջներին վերջապես հաջողվել է չեզոքացնել կրակի տարածումը, բայց շենքն ամբողջությամբ այրվել է։

Հաղպատավանքի վանատան շենքը նախկինում  ծառայել է  որպես գյուղական դպրոց: Այն 1936 թվականին կառուցված  շինություն է:

 

 

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: