Ի՞նչ է տեղի ունեցել լուսաբացին վաղը քաղաքապետ ընտրող Աբովյանում. Ա1+

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջան թաղամասի 28 շենքի բակում ավտոմեքենա է այրվել, ինչպես նաև փորձել են այրել բնակարան։

Ավտոմեքենան պատկանում է Աբովյանի բնակիչ Վահան Սարիբեկյանին, որն Աբովյանի քաղաքապետի ՔՊ թեկնածու Գրիգոր Գուլյանի նախընտրական շտաբներից մեկի ղեկավարն է: 

Վահան Սարիբեկյանը «Ա1+»-ին պատմել է, որ գիշերը քնած են եղել, երբ որդին այրվող գորգի ծխից զարթնել է և քնից արթնացրել ընտանիքի մնացած անդամներին։ Այնուհետև նրանք նկատել են, որ իր որդուն պատկանող մեքենան, որը կայանված է եղել շենքի բակում, նույնպես այրվում է։

Դեպքի վայրում էին նաև Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, քաղաքապետի ՔՊ թեկնածու Գրիգոր Գուլյանը և ՔՊ այլ համակիրները։

Գրիգոր Գուլյանի մեզ հետ զրույցում նշեց, որ առավոտյան է դեպքի մասին իմացել։

Մանրամասները՝ Ա1+-ի տեսանյությում

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: