ՀԵԿԱ Ալավերդու կանանց խումբը նստարաններ նվիրեց Ալավերդու զբոսայգուն

Ալավերդու քաղաքային զբոսայգու տարածքում երեկ 2 նոր նստարան տեղադրվեց «Դեբեդը կյանքի աղբյուր է» սոցիալական նախաձեռնության շրջանակում: Այս նախաձեռնության հեղինակը Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի Ալավերդու կանանց խումբն է: Նստարանների պատրաստման համար անհրաժեշտ նյութերը գնվել են Նիդեռլանդների կառավարության կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակում, իսկ դրանք պատրաստվել են Ալավերդու արհեստագործական ուսումնարանում:

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: