Ալավերդիում կարի արտադրամասի աշխատակիցները գործադուլ են անում

Ալավերդիում կարի արտադրամասի աշխատակիցները գործադուլ են անում

Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, Ալավերդու նորաբաց «Կոտտոնի» կարի արտադրամասում բողոքի ալիք է բարձրացել: Արտադրամասի շուրջ 150 աշխատակիցները ընկերության համասեփականատեր Կարեն Դասոյանից իրենց նոյեմբեր ամսվա աշխատավարձն են պահանջում: Նշենք, որ Դասոյանը խոստացել էր ուշացած աշխատավարձը վճարել մինչև դեկտեմբերի 27-ը: Կարող բանվորուհիները սպասել են մինչև նշված ժամկետը: Ալավերդու «Կոտտոնի» կարի արտադրամասն առաջին արտադրանքը  տվել է նոյեմբերի 11-ին: Մանրամասները՝ տեսանյութում

Կարդալ

Հինգ թեկնածու՝ Ալավերդու համար 4 մանկապարտեզի տնօրենի պաշտոնի համար

Հինգ թեկնածու՝ Ալավերդու համար 4 մանկապարտեզի տնօրենի պաշտոնի համար

Այս տարեվերջին լրանում է Ալավերդու համար 4 մանկապարտեզի տնօրեն Լաուրա Ավագյանի  աշխատանքային պայմանագրի ժամկետը: 40 և ավելի տարիներ մանկապարտեզը ղեկավարած տնօրենն անցնելու է վաստակած հանգստի: Ալավերդու համայնքապետարանում դիմումներ են ստացվել քաղաքացիներից, ովքեր ուզում են դառնալ այս  մանկապարտեզի տնօրենը: Ալավերդու համայնքապետ Սասուն Խեչումյանը 5 դիմում է մակագրել, որով դիմումատուները իրավունք են ստացել մասնակցելու մրցույթ ընտրությանը: Մանրամասները՝ տեսանյութում

Կարդալ

Վորլդ Վիժն Հայաստանը 30 տարեկան է

Վորլդ Վիժն Հայաստանը 30 տարեկան է

Դեկտեմբերի 12-ին Վանաձորում նշվեց Վորլդ Վիժն Հայաստան միջազգային բարեգործական կազմակերպության 30-ամյակը: Տոնական միջոցառմանը ներկա էր Լոռու մարզպետը, Գուգարաց թեմի առաջնորդըՎանաձորի քաղաքապետը, այլ հյուրեր: Մարզի ղեկավարն իր ելույթում կարևորեց կազմակերպության դերը հատկապես խոցելի խմբերի երեխաների և նրանց ընտանիքների աջակցության գործում: Մանրամասն՝ տեսանյութում

Կարդալ

Պատմագետների դատին հանձնվեց Արամ Սոխակյանի «Հանրագիտակ հայոց պատմության աղբյուրագիտության» գիրքը

Պատմագետների դատին հանձնվեց Արամ Սոխակյանի «Հանրագիտակ հայոց պատմության աղբյուրագիտության» գիրքը

Դեկտեմբերի 10-ին ԳԱԱ պատմության ինստիտուտում կայացավ ծնունդով ալավերդցի, մասնագիտությամբ ծրագրավորող Արամ Սոխակյանի <Հանրագիտակ հայոց պատմության աղբյուրագիտության. հնագույն ժամանակներից մինչեւ 18-րդ դարի վերջը> գրքի շնորհանդեսը: Գիրքը գրելու ընթացքում հեղինակն օգտվել է պատմիչների 644 աշխատություններից: Այն  ընթերցանության կարեւոր նյութ է  հատկապես ուսանողների համար: Շնորհանդեսին ներկա էին Պատմության ինստիտուտի տնօրենը, Մատենադարանի աշխատակիցներ, այլ հյուրեր: Մանրամասն՝ տեսանյութում

Կարդալ

Շուկայի շահագործման ժամկետը կրկին անորոշ է

Շուկայի շահագործման ժամկետը կրկին անորոշ է

Ալավերդու նորակառույց շուկայում օդափոխության համակարգերի և սեղանների տեղադրման աշխատանքներ են կատարվում, որոնք նախատեսված է ավարտել մինչև տարեվերջ: Իսկ թե երբ է շահագործման հանձնվելու շուկան, անորոշ է: Չնայած դեռ ամռանը համայնքապետարանում դիմումներ էին ընդունում՝ այստեղ առևտուր իրականացնել ցանկացողներից:   Մանրամասն՝ տեսանյութում

Կարդալ

Նորոգվում է Հաղպատավանք տանող ճանապարհը

Նորոգվում է Հաղպատավանք տանող ճանապարհը

Մ6 միջպետական մայրուղու հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ Լոռու մարզ եկող զբոսաշրջիկների թիվն այս տարի նվազել է: Իսկ տարածաշրջան եկած զբոսաշրջիկները քանդված մայրուղուց բացի դժգոհել են ենթակառուցվածքների վատ վիճակից, բացակայությունից: Խոսքը ներհամայնքային, մասնավորապես եկեղեցիներ տանող ճանապարհներին է վերաբերում: Հիմա արդեն պետության կողմից 500 մլն դրամ ներդրումով նորոգվում է Մ6 մայրուղուց դեպի Հաղպատավանք տանող ճանապարհը: Աշխատանքներն իրականացվելու են 2 փուլով: Մանրամասն՝ տեսանյութում

Կարդալ

2020-ը ֆինանսական առումով դժվար կլինի. համայնքը բնապահպանական գումար չի ստանա

2020-ը ֆինանսական առումով դժվար կլինի. համայնքը բնապահպանական գումար չի ստանա

2020 թվականին Ալավերդի համայնքը բնապահպանական սուբվենցիաներ չի ստանա: Հետևաբար նախորդ տարիներին բնապահպանական վճարներով իրականացված ծրագրերի թիվը կնվազի, որոշ ծրագրեր էլ կիրականացվեն համայնքի սեփական միջոցներով: Դրանից բացի՝ 2020 թվականից նվազագույն աշխատավարձի բարձրացմամբ պայմանավորված՝ միայն համայնքապետարանում և ՀՈԱԿ-ներում  նվազագույն աշխատավարձի ավելացումը  գրեթե 60 մլնից ավելի գումար կպահանջի: Չնայած ֆինանսական դժվարություններին՝ կրճատումներ չեն լինի,-խոստանում է համայնքապետը: Մանրամասն՝ տեսանյութում

Կարդալ

Ալավերդիում ԲՇՏ-ները ֆինանսական ճգնաժամի մեջ են

Ալավերդիում ԲՇՏ-ները ֆինանսական ճգնաժամի մեջ են

Ալավերդու համար 2 բնակշահագործման տեղամասի պետ Սամվել Աբելյանը  բնակվարձի չափը փոխելու  առաջարկով դիմել է համայնքապետարանի բնակարանային և կոմունալ տնտեսության հարցերի հանձնաժողով: Բանն այն է, որ ներկայում գործող վճարման չափի ու համակարգի պատճառով ԲՇՏ-ները ճգնաժամի մեջ են հայտնվել, կուտակվել են աշխատավարձի պարտքեր: Մանրամասն՝ տեսանյութում

Կարդալ

Ցերեկույթ՝ նվիրված ռուս գրականության արծաթե դարի անվանիներին

Ցերեկույթ՝ նվիրված ռուս գրականության արծաթե դարի անվանիներին

2019-ը հոբելյանական է ռուս գրականության արծաթե դարի ամենավառ ներկայացուցիչներից մեկի՝ Աննա Ախմատովայի և մեծանուն այլ գրողների հոբելյաններով պայմանավորված: Ալավերդու համար 5 ավագ դպրոցում ռուս անվանի գրողներին նվիրված միջոցառում էր կազմակերպել դպրոցի ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի Իննա Փարեմուզյանը, որին ներկա էին Երեւանում Ռուսաստանի  գիտության և մշակույթի կենտրոնի  ղեկավար Սերգեյ Ռիբինսկին: Նա  իր ելույթում բարձր գնահատեց միջոցառումն ու սերունդներին ռուսաց լեզուն և գրականությունը ճիշտ մատուցելու այսօրինակ ուղին։

Կարդալ

Մանկավարժությունից՝ բիզնես կամ Իրինայի հայկական մշակույթը պրոպագանդող հյուրատունը

Մանկավարժությունից՝ բիզնես կամ Իրինայի հայկական մշակույթը պրոպագանդող հյուրատունը

Արդեն 10 տարի մասնագիտությամբ երաժիշտ Իրինա Իսրայելյանի տունը հաճելի օթևան է հայ և արտասահմանցի զբոսաշրջիկների համար:  Մանրամասներն՝ այստեղ

Կարդալ
1 2 3 17