Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ծրագրով Ախթալա խոշորացված համայնքում ավելի քան 200 միլիոն դրամի ներդրում է կատարվել: Ծրագրի այս փուլում համայնքը ստացել է կոմբայն, ինքնաթափ մեքենա, միկրոավտոբուս, 150 աղբաման։ Շուտով համայնք կհասնի նաեւ նոր աղբատար մեքենան։Տեխնիկայի առաջին խմբաքանակին տեղում ծանոթանալու նպատակով Ճոճկանում էին Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Արթուր Սողոմոնյանն ու «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման» ծրագրի համակարգող ԳոռԴարբինյանը:

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.