ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով ու հովանավորությամբ կանցկացվի Թատերական Լոռի փառատոնը, որին այս տարի միավորվել է մեկ այլ՝ Աբելյանական փառատոնը: Երկու փառատոնները միավորելու առիթը դրանց՝ ամենայն հայոց բանաստեղծի հոբելյանին նվիրված լինելու հանգամանքն է: Մշակութային կարևոր այս իրադարձության մեկնարկը կտրվի Վանաձորում՝ սեպտեմբերի 20-ին, իսկ սեպտեմբերի 21-ին փառատոնը կբացվի նաև Ալավերդիում: Փառատոնի աշխարհագրությունն այս տարի ընդգրկում է մարզի Ստեփանավան ու Տաշիր քաղաքները, նաև՝ Տավուշի մարզի Նոյեմբերյանբ քաղաքը: Փառատոնին կմասնակցեն 15 թատերախմբեր:

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.