Թումանյանում ինքնամեկուսացված է 2 քաղաքացի

Թումանյան խոշորացված համայնքի առողջության կենտրոնը սպասարկում է Թումանյան քաղաքի և Քարինջ բնակավայրի 2000 բնակչի։ Այս տարածքում կորոնավիրուսի հաստատված դեպքեր չկան, ինքնամեկուսացված է 2 քաղաքացի: Առողջության կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ստեփան Վարոսյանի խոսքով՝ համավարակով պայմանավորված իրավիճակն այս պահին հանգիստ է, որոշ հիվանդների հետ առավել հետևողական աշխատանք է տարվում։