Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Թումանյանի տարածքային բաժնում արտակարգ դրության օրերին ամուսնություններ չեն գրանցվել։ Բայց կորոնավիրուսը ամուսնալուծվող 2 ընտանիքի միավորման առիթ է դարձել։
«Դա ինձ համար ավելի դրական էր, քան նոր ամուսնությունների գրանցումը»,-ասել է ՔԿԱԳ Թումանյանի տարածքային բաժնի պետ Ռաֆիկ Ղազինյանը։