Օձունում բրուցելոզի 2 դեպք կա․ գոմերն ախտահանվել են, անասունները՝ տեղափոխվել
Օձունում անասնապահներն անհանգստացած են։ Գյուղում բրուցելոզի 2 դեպք է գրանցվել։ Գյուղի անասնաբույժն ասում է, որ այն համաճարկ չէ ու անհանգստանալու կարիք չկա, բայց անհրաժեշտ է կանխարգելիչ միջոցառումների իրականացումը։