Ալավերդու նախադպրոցական ուսումնական հաստատությունները տարիներ շարունակ օգտվել են համայնքին հատկացվող բնապահպանական վճարներից․ երեխաները հավելյալ սնունդ են ստացել։ Սակայն պղնձագործարանի փակվելուց հետո համայնքը զրկվեց ամեն տարի հատկացվող բնապահպանական սուբվենցիաներից։ 2021-ը վերջին տարին էր, որ Ալավերդու բյուջեն համալրվեց նշված գումարով։
Երեխաների սննդակարգում, սակայն, փոփոխություններ չեն լինի։ Ալավերդու համայնքապետարանը 2022-ի բյուջեից 14 մլն դրամ է հատկացրել։