«Ժողովուրդ»-ը գրում է․
Շիրակի մարզի Ախուրյան բնակավայրում 13-ամյա անչափահաս տղան ՏԻՐ տեսակի հրացանով կրակել է գետնին, որի արդյունքում մետաղյա փամփուշտը հետ հարվածով դիպել է 11-ամյա անչափահաս աղջիկ երեխայի կրծքավանդակի աջ մասին, որի արդյունքում վնասվել է աղջիկ երեխայի թոքը։
11-ամյա աղջկա վիճակը ծանր է։ Իրավապահները առգրավել են հրացանը։