Լոռու մարզի ցածրադիր գոտում գյուղացիները կարտոֆիլի ցանքով ու բանջարաբոստանային կուլտուրաների սածիլների տնկման գործով են զբաղված: Բոլորը, մեծից փոքր, այգիներում են։
Շնողի բնակիչ 88-ամյա Ռիմա Դավթյանն էլ ջահելներից հետ չի մնում։ Որդիներն ու թոռները թեև դեմ են, որ տատը այգի գնա, բայց վերջինը համառում է՝ ասելով․ հողին իր ձեռքով գցած մի քանի կարտոֆիլը հետո մի քանի կիլոգրամ է դառնում։
Ռիմա տատն ասում է նաև՝ աշխարհում ամենից շատ իր զավակների բարօրությունն է ուզում, վերջում՝ անկեղծանում․ ինքն էլ երկար ապրել է ուզում։