Արցախի Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղից բռնագաղթած ու Լոռի հասած ընտանիքում 12 երեխա է մեծանում: Թումանյան խոշորացված համայնքի Մարց բնակավայրում է ապրում ընտանիքը: Գյուղում տեղավորված մյուս արցախցի ընտանիքները չեն հարմարվել պայմաններին, հեռացել են:

Բազմանդամ այս ընտանիքը թեև կենցաղային տեխնիկա, սնունդ ու հագուստ է ստացել, բայց գյուղում վերջնական հաստատվելու որոշում դեռ չի կայացրել: 12 երեխաների մայրը վարձով տանը շատ երեխաներով ապրելու դժվարություններով է պայմանավորում տեղափոխելու իր մտադրությունը։ Թեկուզ փոքր, թեկուզև անհարմար, բայց սեփական տանիք ունենալու մասին են երազում: Մարցը սիրել են, կուզենային այստեղ ապրել, ասում են։

12 երեխաներից 7-ը դպրոցական են, արդեն դպրոց են հաճախում: Կենցաղային ու սոցիալական դժվարությունները կհաղթահերեն, եթե միայն տուն ունենան, ասում են այս ընտանիքում: Ապրելու համար կռիվ տված ընտանիքի փրկության պատմությունը, որ մարտաֆիլմի սցենար է հիշեցնում, իր հետքն է թողել երեխաների առողջության վրա: 7 տղա 4 աղջիկ է մեծանում ընտանիքում, որի երազանքը միայն ու միայն սեփական տանիք ունենալն է:

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.