Համայնքի 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով Ալավերդիում բազմաբնակարան շենքերի տանիքներ կնորոգվեն։ Նորոգման համար անհրաժեշտ գումարի 90 տոկոսը կներդրվի պետության և համայնքի կողմից, իսկ 10 տոկոս ներդրում պետք է բնակիչներն անեն։ Ալավերդիում ծայրահեղ վատթար վիճակում գտնվող տանիքներով շենքերը շատ են, ուստի համայնքապետարանում սպասում են այն շենքերի բնակիչների դիմումներին, որոնք պատրաստ են ներդնել իրենց շենքի տանիքի շինարարության գումարի 10 տոկոսը:
2020-04-21