
Երեխաների իրավունքների պաշտպանության օրը՝ հունիսի 1-ը, Ալավերդիում նշանավորվեց զանազան միջոցառումներով: Քաղաքի տարբեր հատվածներում տոնական տրամադրություն էր տիրում: Կավճանկար, փուչիկներ, երգ ու պար՝ սիրված մուլտֆիլմերի հերոսների հետ: Իսկ հունիսմեկյան գլխավոր տոնը Էնգելս թաղամասի զբոսայգում էր, ուր քաղաքի հարյուրավոր փոքրիկներ մի քանի ժամ շարունակ վայելեցին տոնական օրվա բերկրանքը: Երեխաների համար այս միջոցառումը կազմակերպել էին մի խումբ ակտիվ երիտասարդներ, իսկ նրանց նախաձեռնությանն էին միացել քաղաքի մշակութային խմբերն ու անհատներ: