1 մլն 600 հազար դրամ՝ Համահայկական խաղերին մասնակցելու համար

Համահայկական 7-րդ ամառային խաղերը կանցկացվեն Արցախում: Արցախի նախագահ Բակո Սահակյանն ասել է, որ այս խաղերը տարբերվելու են մյուսներից՝ լինելով լավագույնն ու խորհրդանշելով ՀՀ-Արցախ-Սփյուռք հզոր եռամիասնությունը: Համահայկական խաղերին կմասնակցի նաև Ալավերդու մարզական թիմը, որի մասնակցությունը խաղերին ապահովելու նպատակով համայնքի ավագանին որոշեց բյուջեից 1մլն 600 հազար դրամ հատկացել: