Լոռու Այգեհատ գյուղը, որ Օձունի գյուղախմբում էր ընդգրկված, հիմա արդեն Ալավերդի խոշորացված համայնքի մաս է կազմում։ Փոքրիկ այս բնակավայրի մասին հետաքրքիր շատ պատմություններ կան։

Նախկինում Իկըհատ կամ ներկա Այգեհատ անունները կապված են գյուղի շրջակայքի երբեմնի մեծաքանակ այգիների հետ, որոնք հատվել են։ Իսկ խորհրդային տարիներին գյուղը վերանվանվել է բոլշևիկյան կուսակցության ականավոր գործիչ Դանուշ Շահվերդյանի անունով։

Գյուղի պատմությունը սերտորեն առնչվում է Լոռվա քաջերի սխրանքներին։ Ջիլավը, Պետոն և ուրիշներ այս տարածքում են արել իրենց քաջագործությունները։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.