Լոռու մարզի Օձուն գյուղում մարզաառողջարանային համալիր է կառուցվում։ Օձունցիների առողջ ապրելակերպին ուղղված այս ծրագիրն իրականացվում է պետություն-համայնք համաներդրումով՝ սուբվենցիոն ծրագրով։

Շինարարական աշխատանքների առաջին փուլն ավարտված է։ Աշխատանքների իրականացման համար ծախսվել է 114 մլն դրամ։ Հիմա շենքի արտաքին և ներքին պատերի հարդարումն է արվում 91 մլն դրամ ներդրումով։ Երրորդ փուլում նախատեսվում է շենքի կահավորում։

Մարզական համալիրը ծառայելու է և՛ որպես վերականգնողական կենտրոն, և՛ որպես մարզասրահ։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.