Ալավերդու Ալբերտ Պապոյանի անվան գեղարվեստի դպրոցում ուսումնական տարին ամփոփվեց ավանդական դարձած հաշվետու ցուցահանդեսով։ Ինչպես միշտ՝ աշխատանքների թեմատիկան հային ու հայկականին էր վերաբերում։

«Հայի հավերժության ճամփեքով» խորագիրը կրող ցուցահանդեսն, ըստ գեղարվեստի դպրոցի տնօրեն Վարուժան Վարդումյանի, յուրահատուկ է նրանով, որ աշխատանքների միջոցով նաև պատմության փառահեղ էջերն ենք թերթում։ Իսկ վերջին երկու տարիների դադարից հետո ցուցահանդեսն արվեստի հետ հաղորդակցվելու լավ առիթ էր։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.