Ալավերդի քաղաքից դեպի Սանահինի վանական համալիր տանող ճանապարհի հիմնանորոգման ծրագիրն առաջիկայում կմեկնարկի։ Այս մասին վստահեցնում է տարածաշրջանից ընտրված պատգամավոր Արեն Մկրտչյանը։ Թեև կառավարության կողմից հաստատված ճանապարհաշինական ծրագրերում այս ծրագիրը ներառված չէ, բայց նախագծման աշխատանքներն, ըստ պատգամավորի, մոտենում են ավարտին։ Նախագիծը պատրաստ լինելուց հետո Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը մրցույթ կհայտարարի։

Ներկայում ամբողջ քաղաքում ու նաև Սանահին-Սարահարթ տանող ճանապարհին Ալավերդու համայնքապետարանը փոսալցման ընթացիկ աշխատանքներ է կատարում։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.