Հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրը, Վանաձորում հիշատակի միջոցառումներ անցկացվեցին։

Լոռու մարզպետարանի և Վանաձորի համայնքապետարանի ներկայացուցիչները, զինվորականներ, դպրոցականներ ծաղիկներ խոնարհեցին Սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին, ապա այցելեցին Վանաձորի հին և նոր պանթեոններ՝ ոգեկոչելու Արցախյան պատերազմներում նահատակված վանաձորցի զինվորների հիշատակը։

Գուգարաց թեմի հոգևոր դասը Վանաձորի նոր պանթեոնում խաչքարի օրհնության կարգ կատարեց։ Հիշատակի արարողությունը շարունակվեց Վանաձորի Համերաշխության պուրակում։

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.